Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Առողջ և գեղեցիկ

Ամառային ուտեստներ` գեղեցիկ մաշկի համար. med.news.am

Ամառային ուտեստներ` գեղեցիկ մաշկի համար. med.news.am

Ամռան ամսիներին մաշկի անթերի տեսք ապահովելու համար հարկ է, օրինակ, խորոված համտեսելուց առաջ մի փոքր երկար մտածել, զգուշացնում է FoxNews-ը: Մաշկը մարմնի ամենամեծ օրգանն է եւ առաջինն է ջրազրկման կամ սնուցման պակասի արդյունքում վնասներ կրում: Բարեբախտաբար, ամառն իր հետ նաեւ այնպիսի մրգեր ու բանջարեղեն է բերում, որոնց օգնությամբ կարող եք թե՛ ջրազրկումից խուսափել, եւ թե՛ սնուցիչների անհրաժեշտ պաշար ստանալ.

Հատապտուղներ. նշանակություն չունի, թե հատապտուղներից որն եք նախընտրում` այն մաշկի համար «գերսնունդ» է համարվում: Ուլտրամանուշակագույն ճառագայթների ազդեցությամբ կնճիռներից եւ վաղաժամ ծերացման նախանշաններից խուսափելու համար, հատկապես հապալասի բաղադրության մեջ առջկա հակաօքսիդանտների շնորհիվ, կարող եք ապահովագրել ձեր մաշկը` անցանկալի փոփոխություններից եւ ամռան երեք ամիսների ընթացքում թարմ տեսք ապահովել:

Գազար. շատերը գիտեն, որ այս բանջարեղենը տեսողությունը պահպանելու համար հրաշալի միջոց է համարվում, բայց որ կարող է նաեւ մաշկը գերտաքացումից փրկել` քչերին է հայտնի: Օրգանիզում գազի մեջ առկա բետա-կարոտինը A վիտամինի է վերածվում, ինչը մաշկի խոնավությունը պահպանող կարեւորագույն բաղադրիչներից է համարվում: Գազարը նաեւ C վիտամինով է հարուստ, որի օգնությամբ մաշկին ճկունություն ու փափկություն հաղորդող կոլագեններ են ձեւավորվում:

Մանգո. այս համեղ արեւադարձային միրգն ավելի քան 20 վիտամիններ եւ միներալներ է պարունակում: Խոսքը, մասնավորապես, ինչպես եւ գազարի պարագայում, բետա-կարոտինի մասին է, որը մրգի նարնջագույն երանգն է ապահովում, իսկ մարդու օրգանիզմում` A  վիտամինի վերածվելով` ակնեի առաջացում կանխարգելում: Մանգոն նաեւ, մաշկի բջիջների շրջանառությունը խթանելու միջոցով, օրգանի շերտազատումն ու երիտասարդացումն ապահովող ալֆա-հիդրօքսիլաթթվով է հարուստ:

Վարունգ. գրեթե 95 տոկոս ջրի բաղադրություն ունեցող այս բանջարեղենը ջրազրկման դեմ հրաշալի միջոց է համարվում: Եթե վարունգի սիրահար չեք, կարող եք շերտերով մաշկի վրա շարել` այդ կերպ ավելի մեծ օգուտ քաղելով: Այն ասկորբինաթթվով եւ հակաօքսիդանտներով է հարուստ, որոնց օգնությամբ կարող է աչքերի տակ առաջացող մուգ շրջանակների դեմ պայքար մղել: Վարունգի զովացուցիչ ազդեցությամբ կարելի է նաեւ ուժեղ արեւայրուքից վերականգնումն արագացնել:

Ցիտրուսային մրգեր. C վիտամինով եւ կարեւոր ամինաթթուներով` լիզինով եւ պրոլինով հարուստ արքայանարինջը, նարինջը, կիտրոնն ու լայմը հրաշալի խթանիչներ են` մաշկի առողջության համար: Այս մրգերը կարեւոր դերակատարում ունեն մաշկին ճկունություն եւ փափկություն հաղոդող կոլագենի արտադրության գործում: Միեւնույն ժամանակ, ինչպես գիտեք, դեմքի խնամքի համար նախատեսված միջոցները հաճախ C վիտամին են պարունակում` կնճիռներից խուսափելու եւ առաձգականություն պահպանելու համար:

Ֆերմենտավորված սնունդ. այս ուտեստների մեջ առկա հզոր պրոբիոտիկների օգնությամբ կարելի է մարսողությունը կարգավորել, ինչն էլ, իր հերթին, ակնեից եւ այլ մաշկային հիվանդություններից հեռու կպահի:

Սկզբնաղբյուր. med.news.am
Լուսանկարը. 4e4evica.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ